Выставка
Լուսանկարչությունն ու Գյումրին
Ուզու՞մ եք տեսնել, թե ինչպես են տեսնում աշխարհը Գյումրու պատանիները, համեցեք «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոն։
Փետրվարի 18-ին, ժամը 14:00-ին հրավիրում ենք «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնի «Լուսանկարչությունն ու Գյումրին» կրթական նախագծի շրջանակներում իրականացվող ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն նախագծի մասնակիցների աշխատանքները։
Ցուցահանդեսը բաց կլինի 2 շաբաթ՝ մինչ մարտի 4-ը:
Մուտքն ազատ է:
Սիրով կսպասենք։
