«Պույ-Պույ մկնիկը»` handmade հեքիաթում
ՏաՏան շարունակում է իրական հեքիաթների շարքը փոքրերի համար. այս անգամ առաջարկում ենք միանալ «Պույ-Պույ մկնիկը» handmade խաղ-հեքիաթին, որի հեղինակը կրկին երեխաներն են լինելու:
Հանդիպման ընթացքում երեխաների հետ միասին կլսենք ու կպատմենք հեքիաթը, կօգնենք մկնիկին մարզվել և դուրս գալ կոկոսից, կերգենք միասին, հետո կպատրաստենք փոքրիկ կոկոսներ, որ մկնիկը սովորի չափավոր ուտել և ագահություն այլեւս չանի: Խմբային աշխատանքով կնորոգենք Մկնիկի տնակը, ինչպես նաեւ կպատրաստենք կիթառը, որ նա երբեք չդադարի նվագել և երգել: Աշխատանքային նյութերն այս անգամ կլինեն հաստ ստվարաթուղթը, փափուկ կտորները, փայտիկները, թելերն ու հատիկեղենը:
Մասնակից յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր ստեղծած հերոսի հետ միասին պատմել հեքիաթի մի հատված, խաղացնել ու զարգացնել արկածները, գուցե նաեւ փոփոխել հեքիաթը :): Արդյունքում երեխաները ոչ միայն կապրեն սիրելի հեքիաթում, այլ նաեւ կշփվեն հասակակիցների հետ, կերեւակայեն եւ իրենց պատկերացումները «հանդիսատեսին» կներկայացնեն: Իսկ հեքիաթի ավարտից հետո բոլորն իրենց պատրաստածը տուն կտանեն:
Հանդիպում ենք փետրվարի 25-ին՝ շաբաթ, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2-6 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #ՊույՊույ_մկնիկը #ԻրականՀեքիաթ
