Մի քիչ էլ քնեմ, թե՞․․․
Արդյոք երբևէ արթնացե՞լ եք Ձեր զարթուցիչի ձայնից և մի քանի անգամ սեղմել «մի քիչ էլ քնեմ» (snooze) կոճակը մինչև անկողնուց մի կերպ վեր կենալը՝ Ձեր կյանքի հերթական օրն ապրելու համար: Եթե Դուք նման եք Երկիր մոլորակի մարդկանց մեծամասնությանը, ապա Ձեզ ծանոթ է այս իրավիճակը:
Իսկ ի՞նչ, եթե Ձեր կյանքն այլ կերպ լիներ: Իսկ ի՞նչ, եթե արթնանայիք պատրաստ և վճռական՝ լիարժեք ապրելու այդ օրը և դառնալու շարունակաբար ինքնակատարելագործվող և պարզապես երջանիկ անհատ:
-Այսինքն նման բան հնարավո՞ր է մերօրյա կյանքում:
-Միանշանակ: Եկե՛ք և համոզվե՛ք։
Հանդիպումը կվարի Արևիկ Հայրապետյանը, ով Kaizen Mastery Մարդկային Ներուժի Զարգացման Ինստիտուտի համահիմնադիրն է, մենթոր և քոուչ։
Նա խորապես ուսումնասիրել է անձնային աճին վերաբերող մի շարք թեմաներ՝ հիմնվելով մարդկային ներուժի զարգացման մասին ամենավերջին գիտական հետազոտությունների վրա։ Նա ուսումնասիրել է նաև աշխարհի ամենահաջողակ բիզնես գործիչների, առաջատար մարզիկների և առհասարակ մեծ նվաճումների ու ձեռքբերումների հասած անհատների հաջողության պատմությունները, նրանց կողմից կիրառվող լավագույն պրակտիկաները։
Kaizen Mastery-ի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով www.kaizenmastery.com կայքէջ։
Սիրով սպասում ենք Ձեզ փետրվարի 25-ին, ժամը 19։00-ին։
Մուտքավճարը՝ 2000 դրամ։