Ցուցահանդես ՆԱՄ-ում
Մարտի 13-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Հարություն Գալֆայանի երկրորդ անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «ՄանրաՆԿԱՐ» խորագիրը:
Միջոցառմանը կներկայացվեն երիտասարդ նկարչի՝ տարբեր տարիների ընթացքում ստեղծված մանրանկարչական աշխատանքները:
Հարություն Գալֆայանը 2003-2010թթ. սովորել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների տանը կից «Ճարտարապետություն և արվեստ» ստուդիայում:
2010-2014թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ռեժիսուրա և դերասանի վարպետություն):
Մուտքն ազատ է: