Պատրաստում ենք տոնական մոմակալներ
Մարտի 7-ին՝ Կանանց տոնի նախօրեին՝ ժամը 19։00-ին, #Loft-ում պատրաստելու ենք տոնական մոմակալներ։
Այդ օրը դուք հնարավորություն կունենաք պատրաստել գեղեցիկ նվերներ սիրելի կանանց համար։ Օգտագործելու ենք նարինջ, բնական նյութեր մոմ ստանալու համար և անուշաբույր համեմունքներ ու յուղեր, որոնք կտրամադրվեն մեր կողմից։
Երեկոյի ընթացքում մասնագետները կսովորեցնեն մոմ ստանալու հիմնական տեխնիկան, գեղեցիկ մոմակալ պատրաստելու հմտությունները, և դուք կկարողանաք ինքնուրույն ևս պատրաստել արդեն տանը։
Տեղերը սահմանափակ են։
Մուտքավճարը՝ 3000 դրամ։