Չեմ բողոքում-ը 5 տարեկան է
Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր այս 5 տարիների ընթացքում մեզ հետ են եղել, ու բոլոր նրանց, ովքեր դեռ մեզ չգիտեն` միասին տոնելու <Չեմ բողոքում>-ի 5-ամյակը:
Հերոսուհին ապրում է ամուսնու, երեխաների և տեգոր հետ: Նա չի բողոքում իր կյանքից, քանի որ ամուսինը նրան «ձեռքերի վրա» է պահում: Հանդիսատեսը ինքնուրույն կհասկանա, թե ի վերջո «չեմ բողոքում» արտահայտության տակ ինչ կա թաքնված, և քննարկման ընթացքում կկարողանա մոդելավորել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ: Սպասում ենք այլնտրանքային թատրոնի բոլոր թատերասերներին (18+):
Ինտերակտիվ ներկայացում ըստ Դարիո Ֆոյի և Ֆրանկո Պարենթի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պիեսի
Ռեժիսոր՝ Մարիամ Սարյան
Դերասանուհի՝ Լիանա Վարդանյան
Հասցե` Տերյան 91- Club 12
Տոմսերի արժեքը` 3500դր եւ 3000դր: