Piano Night at The Loft
Մարտի 10-ին՝ երեկոյան ժամը 19։00-ին, #Loft-ում կտիրի դասական տրամադրություն․ կհնչեն Ռախմանինովի, Ֆրանկի, Շումանի և Լիստի ստեղծագործությունները։
Այդ օրը դաշնամուրային գեղեցիկ համերգային ծրագրերով ելույթ կունենա Տաթևիկ Մարտիրոսյանը։
Բեմելով տարբեր համերգասրահներում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, Տաթևիկ Մարտիրոսյանը այս անգամ ևս կներկայացնի հետաքրքիր ծրագիր Լոֆթի ունկնդրողների համար։
Տաթևիկ Մարտիրոսյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ինչպես նաև վարպետության դասընթացներ անցնելով Զալցբուրգում, Ավստրիա` ստանալով "Mozarteum Akademia" դիպլոմ։
Երեկոյի ծրագիրն է՝
C.Franck- Prelude fugue variation
F.Liszt- Vallee d'obermann
R.Schumann- Sonata g moll
Rachmaninov- Prelude cis moll
Մուտքավճարը՝ Լոֆթի 2 ժամյա տարիֆով՝ 1300 դրամ՝ ներառյալ հյուրասիրություն։