Որդան կարմիր. Քայլ արա
ՔԱՅԼ ԱՐԱ - Խորհրդարանական ընտրություններից առաջ բացօթյա ակցիա շրջիկ համերգներ Հայաստանի հինգ քաղաքներում՝ ՝ «Որդան կարմիր»խմբի մասնակցությամբ: Ակցիայի նպատակը մարդկանց իրազեկելն է, հիշեցնելը, որ յուրաքանչյուրի քվեն եղանակ է փոխում։ Նպատակը՝ աջակցել քաղաքացիական ակտիվությանն ու ազատ ընտրությանը: Ակցիան որեւէ քաղաքական ուժի հետ կապ չունի, քաղաքացիական ակտիվությանն ուղղված միջոցառում է։
«Քայլ արա, որ ունենաս ապագա»: