Կարինե
Մարտի 15-ին ՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի «Կարինե» ֆիլմը, որը «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանվել է 1967 թվականին:
Ֆիլմը Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերայի էկրանավորումն է. այն պատմում է պճնամոլ երիտասարդի մասին, ով, դիմելով խարդավանքների և խորամանկությունների, կարողանում է իրականացնել ընկերոջ պսակադրությունը սիրած աղջկա հետ՝ հակառակ վերջինիս հոր կամքին։
Գործողությունները կատարվում են 19-րդ դարում։
Երեկոյի հատուկ հյուրը կլինի գրող, սցենարիստ, կինոխմբագիր Անահիտ Արփենը:
Ցուցադրությունը կկայանա ՆԱՄ-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ ստեղծված «Հայկական կինոյի էջերից» ծրագրի շրջանակում:
Բեմ. ռեժիսոր` Արման Մանարյան
Սցենարի հեղինակներ՝ Լ. Ղարագյոզյան, Արման Մանարյան (Երվանդ Մանարյանի մասնակցությամբ)
Երաժշտությունը՝ Ղազարոս Սարյան, Տիգրան Մանսուրյան
Երգերի տեքստերի հեղինակ` Համո Սահյան
Հնչյունային օպերատոր` Էդուարդ Վանունց
Մուտքն ազատ է: