«Նշխարք» վոկալ անսամբլ
Մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների «Նշխարք» վոկալ անսամբլի համերգային երեկոն:
Միջոցառման ընթացքում կհնչեն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից:
«Նշխարք» վոկալ անսամբլը հիմնվել է 2015 թվականին:
Անսամբլն այս ընթացքում հասցրել է մասնակցել Գյումրի քաղաքում կայացած «Վերածնունդ» միջազգային 8-րդ մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է գլխավոր մրցանակին, ինչպես նաև հանդես է եկել Ս. Երկանյանի հետ համատեղ համերգով և մենահամերգ է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Մուտքն ազատ է: