Mariam Mughdusyan. solo exhibition
Մարտի 24-ին, ժամը 19։00-ին, #LOFT-ում տեղի կունենա գեղանկարիչ Մարիամ Մուղդուսյանի աշխատանքների ցուցադրության ոչ ֆորմալ բացումը։ Երեկոյի ընթացքում համեղ գինու, թեյի և սուրճի հյուրասիրությամբ կարող եք վայելել ներկայացված գործերը՝ շփվելով գեղանկարչի հետ անկաշկանդ մթնոլորտում։
Գեղանկարչի՝ կյանքի տարբեր փուլերում արված աշխատանքների ցուցադրությունն անց է կացվում կանանց միամսյակի շրջանակներում` հաշվի առնելով, որ Մարիամի աշխատանքներում շատ է շոշափվում կնոջ էմանսիպացիայի հարցը:
Մուտքը՝ LOFT-ի մշտական սակագներով