Մարդամեջ 2017 / Mardamej 2017
Եթե դու երիտասարդ ես մտքով և գաղափարներով, եթե ուզում ես մասնակիցը լինել քո համայնքային խնդիրների լուծմանը և չունես համապատասխան մասնագիտական, տեխնիկական, նյութական և ֆինանասական միջոցներ քո ծրագիրը կյանքի կոչելու համար, ապա «Մարդամեջ» սոցիալական-նորարարական հավաքը հենց քեզ համար է: Ներկայացրու գաղափարդ, որի լուծումը տեսնում ես սոցիալական հարթակի միջոցով օնլայն կարգավիճակում, հավաքի ընթացքում ձեռք բեր գաղափարակիցներ, հավաքիր թիմ, կատարելագործիր վերջինս և ներկայացրու խնդրի լուծման նորարարական և ոչ ստանդարտ գաղափարդ մրցակցության: Լավագույն երկու գաղափարները հետագա փուլերում կստանան համապատասխան մասնագիտական, տեխնիկական, նյութական և ֆինանսական օգնություն կյանքի կոչվելու համար: Դարձի՛ր առաջինը քո շրջապատում, բարձրացու՛ համայնքային խնդիր, տու՛ր նորարարական և ոչ ստանդարտ լուծում, հաղթի՛ր մրցույթում և իրականացրու՛ գաղափարդ օֆլայն կարգավիճակում՝ օնլայն հարթակում «Մարդամեջ» սոցիալական-նորարարական հավաքի հետ մեկտեղ:
Նկատի ունենալ, որ առաջարկված գաղափարները պետք է նպաստեն համայնքի համար արդիական որևէ սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության խնդրի լուծմանը:
Գաղափարների և կամավորների հայտադիմումների վերջնաժամկետն է ապրիլի 6-ը, ժամը 18:00-ն:
