Другое
Հանդիպում ՆԱՄ-ում
Ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդական թևի հետ:
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսք կուղղվի ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի երիտասարդական թևի նորընտիր անդամներին և կներկայացվի երիտասարդական թևի գործունեությունը:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա ՀԿ-ն հիմնադրվել է 2005թ. հունվարի 15-ին: Այն համախմբում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կազմակերպություններին Միավորված ազգերի կազմակերպության արժեքների, գաղափարների և սկզբունքների շուրջ:
Մուտքը հրավիրատոմսերով:
