Կինոդիտում. Պատերսոն
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Ապրիլի 6-ին՝ ժամը 19։30-ին, համեցե՛ք ԷՕՆ միասին դիտելու Ջիմ Ջարմուշի «Պատերսոն» ֆիլմը, որը մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնին:
Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում ապրում է Պատերսոն անունով ավտոբուսի վարորդը։ Ամեն օր նա զարթնում է ժամը 6-ին, համբուրում է կիսամերկ կնոջը, նախաճաշում է և քայլում դեպի ավտոպարկ։ Վարում է 23-րդ համարի ավտոբուսը, ականջի ծայրով լսում ուղևորների զավեշտալի զրույցների հատվածները, իսկ ընդմիջումը կիսում է քաղաքի ամենապոետիկ վայրում՝ ջրվեժի դիմաց։ Սովորական, կենցաղային առօրյան առանձնանում է Պատերսոնի հոբբիով. նա պոետ է։ Անձնական բլոկնոտում, սովորական գրիչով գրի է առնում սիրո և լուցկիների մասին անհանգ բանաստեղծությունները, այնուհետև դրանք ընթերցում է Լորայի համար։
Տևողությունը՝ 118 րոպե
Լեզու՝ ռուսերեն
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
---------------------------------------------------------------------------------
Dear Aeoners, our cineclub members and movie buffs.
Join us on April 6 at 7:30pm for the screening of "Paterson" directed by Jim Jarmusch.
Paterson is a bus driver in the city of Paterson, New Jersey - they share the name. Every day, Paterson adheres to a simple routine: he drives his daily route, he writes poetry into a notebook; he stops in a bar and drinks exactly one beer; he goes home to his wife, Laura. By contrast, Laura's world is ever changing. New dreams come to her almost daily. The film quietly observes the triumphs and defeats of daily life, along with the poetry evident in its smallest details.
Running time: 118 min
Language: Russian
Entrance: 1000 AMD (including tea, coffee, snacks and popcorn)
