Խնդանք-խոսանք Գյումրիում
Ողջույն, ի՞նչ եք անում ապրիլի 15-ին ։) Այդ օրն ամենահամով ու հոտով ֆեյսբուքյան՝ «Կատակում են գյումրեցիները» խմբի հնգամյակն է։
Իսկ ի՞նչ ծնունդ առանց խմբի հավատարիմ հետևորդների և ընկերների:
Եվ ուրեմն, բոլորին հրավիրում ենք հումորի մայրաքաղաք Գյումրի՝ լիաթոք ծիծաղի և պոզիտիվի հետևից։ ։) Սպասվում է Գյումրու կոլորիտով ու խինդով հագեցած մե հրաշք օր :D.
08։00-11։30 - Մեկնում Երևանից Գյումրի / գնացքով /
11:45-12:15 - Հանգիստ, սուրճի և թեյի ընդմիջում #LoftGyumri-ում
12։15-15։20 - Շրջայց Գյումրիում Արսեն Վարդանյանի հետ /Շիրակի բազե/
15։30-16։00 - Գյումրվա խոհանոց, համեղ ուտեստների պատրաստում և համտեսում Loft Gyumri-ում
16։00-17։30 - Հումորային խաղեր, մրցույթներ
18։00-21։30 - Ժամանում Երևան
Այդ օրը մեզ մոտ կլինի նաև հատուկ հյուրասիրություն @menu.am-ի կողմից, ֆոտոնկարահանում քաղաքի տեսարժան վայրերում և թարգմանչի օգնություն։
Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ
