Концерты
Ծաղկազարդ
Ինչպես էին նշում մեր նախնիները Ծաղկազարդի տոնը: Տոնին երեխաները շրջում էին տնետուն և իրենց երգերով, բանաձև-խոսքերով, նախօրոք օրհնված ճյուղերով օրհնություն էին բերում ամեն տուն ու բակ: Ի պատասխան՝ տանտերերը փոխհատուցում էին բարիքներով:
Ահա այսպիսի ավանդական ծեսի ենք պատրաստվում մասնակցել մեր մանկա-պատանեկան խմբի հետ:
Միջոցառումը կազմակերպել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մշակույթի տունը և "Կէան" կենտրոնը:
Միջոցառումը բաց է: Ցանկացողները կարող են միանալ:
Մասնակցության արժեքը՝ 4000 դրամ է (նույն ընտանիքից մեկից ավելի մասնակիցների դեպքում գործում են զեղչեր):
Նախապես տեղեկացնելը պարտադիր է:
