Համահայկական Շաբաթօրյակ
Եկեք միասին ապրիլի 29-ին դուրս գանք փողոց, մաքրենք աղբից մեր բակը, մեր փողոցը, մեր քաղաքը։
Դժվար թե մենք կարողանանք հավաքել ամբողջ այն աղբը, որը կուտակվել է մեր քաղաքների և գյուղերի փողոցներում, բայց մենք կարող ենք մեր օրինակով ցույց տալ, որ մեզ դուր չի գալիս ապրել աղբակույտի մեջ։ Զինվենք լավ տրամադրությամբ, ձեռնոցներով, աղբի համար նախատեսված պարկերով և լուսանկարչական սարքերով։ Եկեք լուսանկարենք կեղտոտված վայրերը մինչ մաքրելը և հետո։
Մեր տունը չի սահմանափակվում միայն մեր շեմով, այն ինչ շեմից այն կողմ է՝ նույնպես մերն է։
Միասին մաքրենք մեր Երկիրը
#killzibil