Մեդիտացիաների Նոր Շրջան
Հայաստանի Յոգայի Ֆեդերացիան սկսում է մեդիտացիաների նոր շրջան: Դուք կբացահայտեք.
- տանտրիկ մեդիտացիաներ,
- դինամիկ մեդիտացիոն տեխնիկաներ՝ պարային տեխնիկաներ, շամանական տրանսային մեդիտացիաներ,
- ստատիկ մեդիտացիաներ,
- հոգեբանական թրեյնինգներ,
- թեյախմություններ հանգիստ և ուրախ մթնոլորտում,
- երեկոյան/գիշերային կյանքը տոնելու պարախմբություններ:
Իր կենսափորձով և սեփական զարգացրած տեխնիկաներով մեզ հետ կիսվելու է Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Հակոբ Անանդը : Կենդանի Ուսուցչից սովորելը կամ նրա հետ ուղղակի հաղորդակցվելը միշտ էլ այլ երանգ, որակ ու խորություն է հաղորդում ցանկացած մարդու սովորելու, ինքնաճանաչման և աճելու գործընթացին:
Ծիծաղե՛ք, երգե՛ք, վազե՛ք, թռչկոտե՛ք և աղաղակե՛ք, նստե՛ք և նայե՛ք, ապրե՛ք, սիրե՛ք և աղոթե՛ք առավոտից մինչ գիշեր այս մեդիտացիոն տեխնիկաներով: Թույլ մի՛ տվեք, որ առօրյան ձեզ ծանրաբեռնի ու խամրեցնի կյանքի գույները, դո՛ւրս եկեք ձեր կաղապարներից և դարձե՛ք կյանք, հակառակ դեպքում կնմանվեք փոշով ծածկված հայելու:
Մեդիտացիան դարձրեք կյանքի մի արկած, իսկ այս մեդիտացիոն տեխնիկաները դարձրեք ուղեցույց, քանզի ողջ կյանքը սեփական անձի աճի և ճանաչման ճանապարհ է:
Այս հանդիպումները նաև թույլ կտան ծանոթանալ նոր մարդկանց հետ, ընկերության ու ջերմ հարաբերությունների ամուր հիմքեր կերտել:
*** *** ***
Մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ.
* Առաջին դասը լինելու է անվճար և ներածական, կլինեն փոքր տևողությամբ առանձին մեդիտացիաներ:
* Դասերին խորհուրդ է տրվում կրել սպորտային հագուստ, որի մեջ ձեզ կզգաք մաքսիմալ հարմար: Սնվել դասից 2 կամ 3 ժամ առաջ:
* Դասերի ժամանակ անջատել բջջային հեռախոսը և այն թողնել հանդերձարանում:
* Ուսուցչի հրահանգով պահպանել լռություն բոլոր այն մեդիտացիաների ժամանակ, որտեղ դա պահանջվում է:
Սկիզբը կլինի ապրիլի 12, չորեքշաբթի օրը, ժամը 19:00-ին:
Կուրսը բաղկացած է 12 հանդիպումից:
Հասցե՝ Հրաչյա Քոչար 4, 4-րդ հարկ, Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի դահլիճ:
Խնդրում ենք չուշանալ:
