Գիրք՝ ինքնագրով. Յաիր Օրոն, Փրկիչներ և Մարտիկներ
Հրեա պատմաբան Յաիր Օրոնն իր ՆՈՐ «Փրկիչներ ու մարտիկներ» գրքում պատմում է նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկած հայերի մասին, թե ինչպես են Շառլ Ազնավուրի ծնողները փրկվել Թուրքիայի կոտորածներից և ապաստան գտել Ֆրանսիայում, իսկ 1940-1945թթ-ին իրենց մոտ թաքցրել են հալածանքների ենթարկված հրեաներին՝ վտանգելով սեփական անվտանգությունն ու կյանքը:
Շարլ Ազնավուրը նախաբանում ընդգծում է.
«Այն, ինչ մենք արել ենք բռնազավթման տարիներին, մեզ շատ բնական էր թվում ու մենք կամաց-կամաց մոռացել ենք մեր ծնողների ներգրավվածության մասին մինչ այն օրը, երբ Յաիր Օրոնը եկավ ու մեզ հետ խոսեց այդ ամենի մասին»:
Նա ավելացնում է։
Յաիրը բարի մարդ է, սուրբ մարդ։ Գրելով այս գիրքը, նա մեզ համար բացահայտել է մեր իսկ էությունը, նա մուտք է գործել հայերի պատմություն ու կմնա այնտեղ հավերժ։ Ինչ որ չափով նա իր հերթին դառնում է այն, ինչ հրեաները անվանում են «Արդար»։
Շարլ Ազնավուր
Ապրիլի 15-ին՝ շաբաթ, ժամը՝ 13:00-14:00, հեղինակը ներկա է լինելու «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20), հրավիրում ենք Ձեզ ծանոթանալու հեղինակի հետ և ձեռք բերելու նրա գրքերն ինգնագրով:
___________________________________
«Հայոց ցեղասպանությունն ու սիոնիզմը. անընդունելի անտարբերություն» աղմկահարույց գրքի հեղինակ Յաիր Օրոնը տասնամյակներ շարունակ զբաղված է իր համար շատ թանկ հրեա - հայկական կապերի ուսումնասիրությամբ, հատկապես, որ Իսրայելը պետական մակարդակով մինչ օրս չի ընդունել հայերի ցեղասպանությունը։
