Սիրի՛ր աշխարհը, գնահատի՛ր մարդուն, զգա՛ տիեզերքը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՆԱՄ-ի Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է Սուրբ Հարության տոնին:
Ցուցահանդեսը կրում է «Սիրի՛ր աշխարհը, գնահատի՛ր մարդուն, զգա՛ տիեզերքը» խորագիրը:
«Նարեկացի» արվեստի միության նկարչական խմբակը գործում է արդեն չորս տարի:
Ստեղծման հիմքում ընկած է մշակութային միջավայրն ու էսթետիկ դաստիարակությունը երեխաների կենսակերպի մի մասը դարձնելու, երեխայի մեջ անկաշկանդ մտածողություն ու ստեղծագործ միտք զարգացնելու ձգտումը:
Այսօր խմբակ են հաճախում մի քանի տասնյակ տաղանդավոր երեխաներ, որոնք մեծ սեր ու նվիրում ունեն արվեստի նկատմամբ:
Նարեկացի արվեստի միության Սևան Նագաշյանի անվան նկարչական խմբակի դասատու՝ Հասմիկ Գասպարյան
Մուտքն ազատ է: