Спорт
Kids yoga at the Loft ։)
#Loft-ում մեկնարկում է յոգայի դասընթացներ հատուկ երեխաների համար։
Դասընթացների նպատակն է առողջ մարմնի և մտքի ձևավորումը հենց մանկուց։ Ֆիզիկական վարժությունները կօգնեն մարմնի կեցվածքը դարձնել ուղիղ և գեղեցիկ, մկաններն ավելի ճկուն և աշխատունակ, իսկ նյարդային և արյունատար համակարգերը կայուն և հանգիստ։ ։)
Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ ժամը 12։00-ին։
Դասընթացները վարելու է Հարութ Մանուկյանը, ով 2009թ.-ից մարզվում է յոգայով և 3 տարի ուսուցանում է հաթհա յոգա ինչպես մեծահասակներին, այնպես էլ մանուկներին:
Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ։
