Другое
Զատկի նապաստակներ
Զատկի տոնին ընդառաջ՝ որոշել ենք նորից խոհանոցին անդրադառնալ: Երեխաների հետ միասին տոնական համեղ նապաստակներ ենք պատրաստելու, որոնք հեղինակները իրենց հետ տուն կտանեն՝ զարդարելու սեղանը:
Խոհանոցային այս վարպետության դասը ոչ միայն հաճելի կլինի երեխաներին որեւէ բան անձամբ պատրաստելու առումով, այլեւ կօգնի զարգացնել մոտորիկան եւ ստեղծագործականությունը:
Հանդիպելու ենք շաբաթ՝ ապրիլի 15-ին, ժամը՝ 13:00-ին, մասնակցել կարող են 4 տարեկան եւ բարձր երեխաները: Յուրաքանչյուր երեխայի մասնակցության արժեքը 3000դրամ է: Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
