Արի՜ Գյումրի
ՎԵՐՋԱՊԵՍ! Գյումրիում եղանակը նորից բարենպաստ է ապրելու համար ու այդ առիթով մենք վերսկսում ենք #PieceOfGyumri տուրերը! Սիրով հրավիրում ենք Ձեզ, ընկերներով, կուրսեցիներով, ընտանիքներով կամ մենակ, քանի որ մեր տուրերից ոչ ոք առանց նոր ընկեր չի հեռացել։
Ամսի 29-ի առավոտյան միասին գնացքով Երևանից գալիս ենք Գյումրի (խոստովանեք՝ Հայաստանում գնացք նստած չեք լինի), շրջում ենք քաղաքում զբոսավարի ուղեկցութայմբ ու քաղաքի մասին առանձնահատուկ պատմություններով, ճաշում Café Nancy-ում, շարունակում շրջել քաղաքի տեսարժան վայրերով, հին փողոցներով, վայելել արվեստ ու պատմություն շնչող շենքերի գեղեցկությունը, լցվել գյումրեցիների անմիջականությամբ ու այցելում Շիրազի, Ավետիք Իսահակյանի կամ Ֆռունզիկի թանգարան (ըստ Ձեր ընտրության): Անմոռանալի օրվանից հետո գնացքը Ձեզ կտանի հետ՝ Երևան։ Այս օրվա մասին դեռ շատ եք հիշելու ու պատմելու!
Անհամբեր սպասում ենք ձեզ տարվա առաջին #PieceOfGyumri տուրին։
Ամբողջ տուրի արժեքը 7000 դրամ,
Ուսանողների համար 5000 դրամ
Գինը ներառում է․ Երևան-Գյումրի և հետ գնացքի վճարը, լանչ, զբոսավարի ծառայություններ, թարգմանություն՝ անրաժեշտության դեպքում։
