«Տապալված կինո» շարք
Կինոն ժամանակի վկայության լավագույն հաղորդիչն է։ Սկսելով Իլիկում «Տապալված կինո» շարքը, սիրով հրավիրում եմ ձեզ անդրանիկ հանդիպմանը եւ կինոդիտմանը։
Ժամանակը ամենաանսպասելի ազդեցություն ունեցող գործոնն է գեղարվեստական ստեղծագործության վրա։ Նրա քմահաճ կամքով որոշները հնանում են ստեղծվելու պահից անմիջապես հետո, որոշներն անմահանում են, իսկ մյուսների վրա «կախարդական փոշի» է նստում, որն էլ դառնում է անհետացած ժամանակի վկայությունն ու հետքը։ Ինձ հետաքրքրողը հենց այդ փոշին է, որը մեզ պատմում է մեր մասին՝ ինչպես էինք մենք մեզ պատկերացնում ու տեսնում։
Իմ կողմից խոստանում եմ հետաքրքիր զրույց անսպասելի բացահայտումներով։ Ֆիլմ-անակնկալ՝ լի 70-ականների Հայաստանի պատկերներով, գիտնականներով և գեղեցիկ կանանցով։ Գլխավոր դերում քաղաք Երևան։
Շագա Յուզբաշյան
Մուտքն ազատ է
