Կենտրոնացում 1։1․ Ինչպե՞ս կենտրոնանալ և հաջողել
Այսօր մենք ապրում ենք գերստիմուլացված աշխարհում, որտեղ դժվարագույն խնդիր է կենտրոնանալ մեզ համար կարևոր աշխատանքի վրա և որևէ արժեքավոր բան ստեղծել։
Մարդկանցից շատերն ասես ձգտում են միաժանակ լինել մի քանի տեղում, ոչնչից հետ չմնալ և նույնիսկ մասնագիտանալ մի քանի ոլորտներում։ Սակայն որպես կանոն տեղի է ունենում ճիշտ հակառակը․ նրանք, ովքեր միաժամանակ գնում են մի քանի ուղղությամբ, իրականում ոչ մի տեղ էլ չեն հասնում։
«ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ 1։1» դասընթացի ընթացքում Դուք
✔ կհասկանաք կյանքում հստակ առաջնահերթություններ սահմանելու և դրանց հավատարիմ մնալու կարևորությունը,
✔ կծանոթանաք տարբեր հաջողակ անձանց կողմից կիրառվող պրակտիկաներին՝ իրենց առաջնահերթություններին հավատարիմ մնալու և կենտրոնանալու ունակությունը զարգացնելու համար,
✔ կստանաք Ձեր կենտրոնանալու ունակությունը զարգացնելուն և յուրաքանչյուր օրվա արդյունավետությունը բարելավելուն միտված պրակտիկ մեթոդներ և արժեքավոր խորհուրդներ։
Դասընթացն ուղեկցվելու է գործնական վարժություններով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հանդիպման ընթացքում ներկայացվելիք բոլոր մեթոդները հիմնավորված են մարդու ուղեղի աշխատանքի վերաբերյալ ամենավերջին ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ։
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը՝ 19։00-ից-21։00-ը։
Մասնակցության արժեքն է 1500 դրամ:
համահիմնադիր, քոուչ Արևիկ Հայրապետյանը:
