Выставка
Լույս և գույն
Մայիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ԵԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի գեղանկարի ամբիոնի ուսանողների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Լույս և գույն» խորագիրը:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսի ուսանողների գեղանկարչական / էտյուդներ/ գործերը, որոնք հիմնականում արված են յուղաներկով և ջրաներկերով:
Մուտքն ազատ է:
