Basis of Success
Հաջողակ լինե՞լ, թե՞ ոչ. ընտրությունը մեկն է: Հաջողակ լինելը գիտաֆանտաստիկ ժանրից չէ, այն ավելի քան իրական է ու ալգորիթմիկ: Ժամանակը սլանում է առաջ ու ակնթարթորեն կերպափոխվում հենց մեր տեսադաշտում: Հորիզոնում ամեն ինչ կատարելագործվում է՝ հյուսելով նոր ու արժեք ստեղծող պատմություններ:
Basic IT Center-ը մեկնարկում է յուրօրինակ ձևաչափով մոտիվացիոն զրույցների շարք արդեն իսկ հաջողություններ գրանցած և շատերի համար օրինակ ու ոգեշնչման աղբյուր դարձած մարդկանց հետ:
Եթե ցանկանում ես
• համալրել հաջողակների շարքը,
• բացահայտել հաջողության բանաձևի տրամաբանությունը,
• անցկացնել արդյունավետ հանգստյան օր մեզ հետ,
ապա մեծ սիրով սպասում ենք հենց քեզ ապրիլի 30-ին՝ ժամը 18։00-ին The LOFT-ում։
Մեր առաջին հյուրը ‘’Idram’’ վճարային համակարգի հիմնադիր, ‘’GlobalAm’’ ՀԿ-ի նախագահ, ‘’ISOC” ՀԿ-ի խորհրդի անդամ Գևորգ Պողոսյանն է:
Նա կկիսվի իր հարուստ փորձով, ինչպես մեր ուսանողների, այնպես էլ քեզ հետ:
Չմոռանաս ժպիտդ ու նախապատրաստած հարցերդ:
Basic IT Center-ի ուսանողների համար մուտքն անվճար է։
Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 29-ը։
