«Արվեստի ապահովագրություն» վարպետաց դասեր
Արվեստի ապահովագրություն
Վարպետաց դաս
13 մայիսի, 2017
Հայաստանի ազգային պատկերասրահը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը և Marsh & McLennan ընկերությունը համատեղ մայիսի 13-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպում են վարպետաց դաս «Արվեստի ապահովագրություն» թեմայով: Միջոցառումը նախատեսված է թանգարանային ցուցադրությունների կազմակերպման և արվեստի ոլորտում ընդգրկված մասնագետների համար:
Վարպետաց դասը կիրականացվի միջազգային ճանաչում ունեցող՝ Marsh & McLennan ապահովագրական բրոքեր ընկերության հմուտ մասնագետների կողմից: Վարպետաց դասի նպատակն է ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունն ու կարևորությունը:
Ո՞Վ ԿԱՐՈՂ է ԴԻՄԵԼ
Դիմել կարող են ՀՀ թանգարաններում աշխատող կամ այլ կազմակերպություններ ներկայացնող այն աշխատակիցները, համադրողները, կուրատորները, ովքեր ներգրավված են մշտական ցուցադրության և ժամանակավոր ցուցահանդեսների նախագծման և կազմակերպման աշխատանքներում: Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:
Ե՞ՐԲ ԵՎ ՈՐՏԵ՞Ղ է ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԸ
Վարպետաց դասերն անցկացվելու է 2017թ․ մայիսի 13-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԵԼ
Բոլոր հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 5-ն է։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Ընկույզկոտրուկի գաղտնիքը
Ереванский драматический театр имени Грачья Кап...
Տոմսերի արժեքը` 2000, 3000դր:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: