Համլետ Աղամյանի անհատական ցուցահանդեսը
2017 թ. մայիսի 20-ին` ժամը 18:00-ին «Թանգարանային գիշեր» մշակութային ծրագրի շրջանակներում Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում կբացվի Համլետ Աղամյանի գրաֆիկական և գեղանկարչական ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Համլետ Աղամյանը 1978-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և զանազան ցուցահանդեսներում ուշադրություն է գրավել դեպի բնությունը, նատուրան ունեցած ակնածանքով, հին վարպետների ճանապարհով գնալու համեստությամբ, համառ աշխատանքով: 2010-ին Հայաստանի նկարիչների միությունում բացված նրա անհատական ցուցահանդեսի շնորհիվ նա ճանաչվեց իբրև արտաքին համեստ ձևերի տակ զգայական ներաշխարհ թաքցնող հետաքրքիր արվեստագետ:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս: Սիրով սպասում ենք: Մուտքն ազատ է:
Հասցե` Մաշտոցի պողոտա 45 ա:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Армянский национальный академический театр опер...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.:
«Залечь на дно в Ереване»
Национальный академический театр имени Габриэла...
Цена билета:5000-50000 др.