Stella Grigoryan։ exhibition-installation
Մայիսի 17-ին՝ ժամը 19։00-ին, #Loft-ում տեղի կունենա քանդակագործ-նկարիչ Ստելլա Գրիգորյանի #Գույնիֆենոմենը խորագիրը կրող ցուցահանդես-ինստալյացիայի բացումը։
Ցուցահանդեսը բացահայտում է արվեստագետի գեղանկարչական կողմը և ներկայացնում նրա գեղանկարչական աշխատանքները, որոնք ցուցադրված են լինելու յուրահատուկ կոնցեպտով։
Սովորաբար, երբ ցուցադրված են գեղանկարներ, արդեն նույնիսկ անգիտակցաբար մոտենում ես պատերին, որպեսզի դրանք դիտես, ուսումնասիրես՝ պահպանելով որոշակի հեռավորություն։ Այս պարագայում նկարները իրե'նք կհրավիրեն դիտողին` ուղղակի շփվելու և հարաբերվելու։ Հատելով ցուցասրահի ամբողջ տարածքը՝ աշխատանքները կմիաձուլվեն տարածության հետ և կվերածվեն ինստալյացիայի։
Աշխատանքները ցուցադրված կլինեն մայիսի 17-ից մինչև մայիսի 24-ը։
Մուտքը՝ LOFT-ի մշտական տարիֆներով՝ ներառյալ հյուրասիրություն։
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
The Best of Rafayel Yeranosyan
Театр «Богема» (здание Союза писателей)
Տոմսերի արժեքը՝ 3000-6000դր.: