Հոբելյանական երեկո ՆԱՄ-ում
Մայիսի 22-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա թատրոնի և կինոյի դերասանուհի, ասմունքող, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող, մանկավարժ, հասարակական գործիչ, ժողովրդական վարպետ Մարինե Մխիթարյանի հոբելյանական երեկոն:
«Իմ հարստությունը ժողովրդիս սերն է» խորագիրը կրող հոբելյանական երեկոն նվիրված է Մարինե Մխիթարյանի ծննդյան 50 և ստեղծագործական գործունեության 33-ամյակներին:
Մարինե Մխիթարյանը խաղացել է 40-ից ավելի գլխավոր դերեր «Դիմակահանդես», «Ակամա բժիշկ», «Դավաճանության», «Չար ոգի», «Վարազիկ» ներկայացումներում:
Նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմերում՝ վավերագրական, գեղարվեստական, սերիալային, ինչպես նաև` գովազդային տեսահոլովակներում:
«Զարթոնք» ընկերության գրական-երաժշտական երեկոներին ասմունքել է Ա.Իսահակյանի, Հ. Թումանյանի, Պ. Սևակի, Ե. Չարենցի, Վ. Տերյանի, Հ.Սահյանի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է: