Кино
«Գողերը»
Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա կորեական ֆիլմի ցուցադրում։ Հայաստանում կորեական ֆիլմի ցուցադրություն արդեն երկրորդ անգամ է իրականացվում, սակայն այս անգամ հանդիսատեսին հնարավորություն կտրվի վայելել ֆիլմը հայերեն ենթագրերով։ Ի դեպ, ֆիլմից հետո անցկացվելու է վիկտորինա, և ամենաուշադիր հանդիսատեսներին սպասվում են անակնկալ նվերներ։ Ֆիլմը կատակերգական է, այնպես որ խոստանում ենք ծիծաղով հագեցած մի ամբողջ 2 ժամ։
Սիրով սպասում ենք բոլորին։
Մուտքն ազատ է։ Գրանցման համար սեղմել ստորև ներկայացված հղման վրա: