Кино
Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
Հունիսի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ցուցադրությունը։
Ֆիլմաշարը պատմում է լոռեցի արվեստագետների կյանքի և ստեղծագործական գործունեության մասին։
«Լոռու արվեստագետներ» ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Իվան Անտոնյանը դասախոսում է Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, հանդիսանում է «Մաշտոց» հանդեսի գեղարվեստական խմբագիրը, ՀՀ ժուռնալիստների միության անդամ է, «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալակիր և «Атаман платов» շքանշանակիր։
Մուտքն ազատ է:
