Film: Pierrot le fou, Jean-Luc Godard, 1965
+++
Ֆրանսիական դասական կինո
* 1-ին եթերաշրջան *
Հայկական Ալիանս Ֆրանսեզ- ՀԲԸՄ Երևան - AFG Film Club - Institut Français
Pierrot le fou (վերականգնված տարբերակ)
Jean-Luc Godard - France - 1965 - 112 րոպե
Դերերում՝ Jean-Paul Belmondo, Anna Karina, Raymond Devos
Սինոպսիս. Ֆերդինանդ Գրիֆոնը, ով ամուսնացած է մի հարուստ կնոջ հետ, ձանձրանում է բարձր հասարակության միջավայրում, ուր նրան տանում է կինը: Մի երեկույթի ժամանակ նա հանդիպում է Մարիանին՝ մի երիտասարդ ուսանողուհու, ում հետ ծանոթացել է հինգ տարի առաջ: Թողնելով կնոջը՝ նա այդ գիշերն անցկացնում է Մարիանի տանը՝ որոշելով այլևս չգնալ այդտեղից: Կինը ապահարզան է պահանջում: Մարիանը՝ խառնված լինելով մութ պատմությունների մեջ, մի օր դիակ է գտնում իրենց բնակարանում: Սիրեկանները փախուստի են դիմում հանգուցյալի մեքենայով՝ դեպի Կոտ դ’Ազյուր, ուր Մարիանը ցանկություն է հայտնում գտնել իր եղբորը: Առանց գումարի, նրանք հարձակվում են մի գազալցակայանի վրա: Մարիանը սկսում է իր սիրեկանին «Պիերո» անվանել: Արկածները նրանց հասցնում են ծովի ափ...
*Քննադատների մրցանակ և մրցակցում Վենետիկի 1965 թ.-ի Lion d'or à la Mostra-յի մրցանակի համար: -Լավագույն դերասան նոմինացիա՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի համար 1967 թ-ի BAFTA Awards-ի ժամանակ Բոլոր ֆիլմերը ներկայացված են օրիգինալ լեզվով (ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով
Օրիգինալ լեզվով(ֆրանսերեն)՝ անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:
+++