Մոռացված հայը
Հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի լեհ կինոռեժիսոր Յադվիգա Նովակովսկայի «Մոռացված հայը» ֆիլմը:
Ֆիլմը նվիրված է ծագումով հայ նշանավոր լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:
Յադվիգա Նովակովսկան նաև «Ակնհայտ, ոչ ակնհայտ» ֆիլմաշարի հեղինակն է, որտեղ ներկայացվում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի մշակութային և քաղաքակրթական ձեռքբերումները:
-Շատ կուզեի, որ իմ ֆիլմերը ցուցադրվեին հայկական հեռուստատեսությամբ, որպեսզի հայերը տեսնեին, թե ինչպիսի հարգանքով են լեհերը վերաբերվում հայերին,- իր հարցազրույցներից մեկում նշել է լեհ կինոռեժիսոր Յադվիգա Նովակովսկան:
Միջոցառման ավարտից հետո ներկաները հնարավորություն կունենան մասնակցելու ֆիլմի մասին ծավալվող զրույց-քննարկմանը:
Մուտքն ազատ է:
