Другое
Էսքիզավորման տեխնիկան և համակարգչային ծրագրերը գրաֆիկական դիզայնում
Հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Էսքիզավորման տեխնիկան և համակարգչային ծրագրերը գրաֆիկական դիզայնում» խորագիրը կրող դասախոսություն։
Դասախոսությունը կվարեն դիզայներ, լուսանկարիչ, դասախոս Կարեն Հակոբյանը և գրաֆիկ դիզայներ, դասախոս Տարոն Ալեքսանյանը։
Միջոցառման ընթացքում կխոսվի համակարգչային ծրագրերի և արդի տեխնոլոգիաների կոնտեքստում էսքիզավորման տեխնիկայի նշանակության մասին:
Մուտքն ազատ է:
