Выставка
Հայացքից այն կողմ
Հունիսի 19-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ղևոնդ Մարգարյանի՝ «Հայացքից այն կողմ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Հեղինակն իր նկարների միջոցով ցանկանում է մարդկանց տեղափոխել մեկ այլ՝ ավելի գունեղ, գեղեցիկ և ներդաշնակ աշխարհ:
Ցուցահանդեսին կներկայացվեն յուղաներկով, գուաշով և ջրաներկով արված աշխատանքներ:
Ղևոնդ Մարգարյանը ծնվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում 1994 թվականին:
Ավարտել է Արմավիրի արվեստի պետական քոլեջը:
Այժմ սովորում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Մուտքն ազատ է:
