Համերգ ՆԱՄ-ում
Հունիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի համերգը՝ նվիրված Ս.Ասլամազյանի 120-ամյակին։
Միջոցառմանը կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններից։
Ս․Ասլամազյանի անվ․երաժշտական դպրոցի երգչախումբը ստեղծվել է 2009 թվականին, մասնակցել է միջազգային և հանրապետական մրցույթների՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների։
Երևանի Ս․Ասլամազյանի անվ․երաժշտական դպրոցի երգչախմբի խմբավար՝ Հասմիկ Ջուլֆալակյան
Նվագակցողներ՝ Մարիա Ղուշչյան, Քնարիկ Առաքելյան
Դասատու՝ Հասմիկ Ջուլֆալակյան
Մուտքն ազատ է: