«Pink Floyd»-ի փիլիսոփայությունը՝ ըստ Արազ Էսմաիլիի
Լցնել անձնական երգացանկը «Pink Floyd»-ի երգերո՞վ:
Հագնել «Pink Floyd»-ի նկարներով կամ նշաններով շորե՞ր:
Անգիր անել նրանց բոլոր երգերի անվանումնե՞րը:
Ըստ երաժիշտ Araz Esmaeiliի՝ այս ամենը դեռ չի նշանակի, որ լիովին հասկանում եք «Pink Floyd»-ի երգերի իմաստը: Առանց «Pink Floyd»-ի փիլիսոփայությունն ու աշխարհընկալումն իմանալու՝ գրեթե անհնար է լիարժեք ընկալել նրանց երաժշտության իմաստը ու սովորել դրանից:
Այս միջոցառմանը «Գրադարան» Մշակութային Նախաձեռնության անդամ Արազ Էսմաիլիի միջոցով կծանոթանանք աշխարհահռչակ «Pink Floyd» ռոք-խմբի փիլիսոփայությանն իրենց գործունեության 3 շրջաններում և կքննարկենք խմբի գաղափարախոսությունը:
ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է: