Кино
Արամ Ավետիս․ Գրականության և կինոյի կապը Ջարմուշի ֆիլմերում
Հյուր՝ Արամ Ավետիս
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Հունիսի 27-ին՝ ժամը 19։30-ին, ԷՕՆ-ում հատուկ երեկո է: Մեր մշտական կինոդիտումներին այս անգամ կմիանա գրող, կինոգետ Արամ Ավետիսը: Կդիտենք Ջիմ Ջարմուշի «Ողջ կմնան միայն սիրեկանները» (Only Lovers Left Alive) ֆիլմը: Արամը կբացահայտի գրականության և կինոյի կապը Ջարմուշի ֆիլմերում: Կքննարկենք ֆիլմն ու պարզապես կզրուցենք Ջարմուշի ինքնատիպ կինոաշխարհի մասին:
Ֆիլմի լեզուն՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
