Հայոց գույներ
2017 թ. հուլիսի 1-4-ը Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա «Deccart» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի՝ «Հայոց գույներ» խորագրով հաշվետու ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն 5-14 տարեկան տաղանդավոր երեխաների ստեղծագործական աշխատանքները, որոնք ներառում են գեղանկարչություն, մանրանկարչություն,գրատաժ,կավագործություն,տիկնիկների արվեստ և բատիստագործությոին:
«Deccart» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնը հիմնադրվել է 2009 թ. և նախատեսված է 5-14 տարեկան երեխաների համար: Կենտրոնի նպատակն է երեխաներին սովորեցնել նկարչության հիմունքները և նրբությունները, զարգացնել երեխաների մոտ գեղագիտական ճաշակ և ստեղծագործական միտք:
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
