Выставка
Մշակույթով ապրողը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գարեգին Աղաբեկյանի՝ «Մշակույթով ապրողը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսի միջոցով հեղինակը ցանկանում է ներկայացնել միօրինակ օրերի ֆոնին լուսանկարների հերոսի հետաքրքրությունը մշակութային կյանքի և անցուդարձի հանդեպ:
-Հաճելի և հետաքրքիր է, երբ մեր օրերում կարողանում ես հանդիպել այնպիսի մեկին, ով փորձում է ամեն կերպ տեղեկացված լինել մեր քաղաքում տեղի ունեցող բոլոր մշակութային իրադարձություններին,- նշում է ցուցահանդեսի հեղինակ Գարեգին Աղաբեկյանը:
Մուտքն ազատ է:
