Спорт
«Կյանքը` սպորտի ռիթմով». բացօթյա մասսայական մարզումներ
«Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի շրջանակներում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում է բացօթյա մասսայական մարզումները Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում:
Անվճար մարզումները անցկացնում են Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը:
Մարզումները ներառում են 9 մարզատեսակ.
- Warm up
- Breakletics
- Crossfit
- Tabata
- Stretching
- TRX
- ZUU
- Yoga
- Cycling
Սիրով սպասում ենք բոլորին: Մասնակցությունն՝ առանց տարիքային սահմանափակման:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր Ֆեյսբուքի պաշտոնական էջին:
#fitlifearmenia
