Հույսից անդին / The Other Side of Hope. Golden Apricot
Ֆիլմը կազմված է երկու պատմությունից, որոնք դիպվածի բերումով խաչվում են քառասուն րոպե անց: Առաջինը Խալեդի մասին է՝ մի երիտասարդ սիրիացի փախստականի, որը փաստորեն կորցրել է ամբողջ ընտանիքը: Համարյա պատահմամբ նա հայտնվում է բեռնատար նավի վրա և ապաստան փնտրելու համար դեպի Հելսինկի լողում ՝ որպես անտոմս ուղևոր, որն ապագա կյանքից մեծ սպասելիք չունի: Մյուս հերոսը՝ Վիկստրյոմը, տղամարդու վերնաշապիկների և փողկապների շրջիկ վաճառական է: Ֆիլմի սկզբում նա թողնում է հարբեցող կնոջն ու իր մասնագիտությունը և տեղնուտեղը վերածվում պոկերի խաղանենգի: Շահած համեստ գումարով նա մի փոքր ու անեկամտաբեր ռեստորան է գնում, որը Հելսինկիի խուլ փողոցներից մեկում է` ներքնաբակի հեռու ծայրին: Երբ իշխանությունները վճռում են Խալեդին հետ ուղարկել ավերակ դարձած Հալեպ բազմաթիվ այլոց պես, նա որոշում է ապօրինի մնալ երկրում՝ անհետանալով Հելսինկիի փողոցներում: Այստեղ, բացի տարատեսակ ռասիստական դրսևորումներից, նա հանդիպում է նաև սրտաբացության: Ի վերջո Վիլստրյոմը մեր այս ընկերոջն իր ռեստորանի ներքնաբակում քնած է գտնում: Գուցե այդ կոտրված մարդու մեջ նա տեսնում է իրեն, որովհետև Խալեդին հավաքարարի ու աման լվացողի աշխատանք է առաջարկում: Որոշ ժամանակ կյանքն իր արևոտ կողմն է ցույց տալիս, բայց ճակատագրի շուտափույթ միջամտությամբ ֆիլմը հանգում է բաց վերջաբանի, որը կամ պատվարժան կյանքի կհանգեցնի, կամ գերեզմանի: Սրանցից ամեն մեկն իր արժեքն ունի անկյուն քշված մարդու համար:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Փերփերի շոու ներկայացում
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Национальный академический театр имени Габриэла...
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: