Distant Fragments - Photo Exhibition/Gaspar Gasparian
GASPAR GASPARIAN, Born in São Paulo, Brazil (1899–1966) Distant Fragments, a retrospective of the modernist Brazilian photographer at AGBU, 2/2 Melik Adamyan St., curated by Ruben Arevshatyan.
“In the exhaustive haste in which he stirs, in the anxieties that corrode his soul, the man does not see, does not feel, does not perceive the wonders that at every step, every moment and every minute life extends to him”. /Gaspar Gasparian/
The exhibition of Gaspar Gasparian in Yerevan in the context of STANDART Triennial of Contemporary Art will be the first encounter of the Armenian public with one of the most outstanding artists of the 20th century of Armenian origin whose impact on the development of modern Brazilian art of photography is invaluable. One of the founders of the "São Paulo school of the photography" Gasparian was not only experimenting with forms, light, optical distortions, and abstract transformations which were so specific to mid-20th century photography, but also developed a distinct perspective in his oeuvre by structuring new visions fragmented perceptions of reality. The subtle remoteness formed by the artist between the look at the things and the contexts they belonged to formed a visual sensation of a space that was open to imaginary interactions and flâneuring; a distance between fragments of subjective experience and structured new objectivity.
The photographs of Gaspar Gasparian can be found in permanent collections of prominent international museums such as MoMA – Museum of Modern Art, New York, TATE MODERN, London, MASP - Museu de Arte de São Paulo, and others.
2016: In The Studio, Tate Modern, London; Modern Forever, organized by Itaú Cultural – Brasilia; 2015: Acqua#6 Project Giorgio Armani, Paris Photo, Paris; Portraits: The Last Headline, Galeria Bergamin, São Paulo, Brazil; Adventures of the Black Square, Abstract Art and Society 1915-2015, Whitechapel Gallery, London; 2014: The Modern Lens - Internacional Photography and the Tate Collection, Tate St. Ives, England; Subjektive Fotografie 2, Kicken Gallery - Berlin, Germany; Urbes Mutantes- Fotografia Latinoamericana 1941 - 2012, ICP International Center of Photography - New York, U.S.A.
——————————————————————————————
ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի Հայաստանյան գլխամասում, Մելիք-Ադամյան փ. 2/2։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։
«Հյուծող շտապողականության մեջ շարժվելով եւ տագնապներում հոգեմաշ լինելով՝ մարդը չի տեսնում, չի զգում, չի ընկալում այն հրաշքները, որոնք ամեն քայլափոխի, ամեն պահի եւ ամեն րոպե կյանքը պարզում է նրան»։
Գասպար Գասպարյան
ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեի շրջանակում Գասպար Գասպարյանի ցուցահանդեսը կդառնա հայ հասարակության առաջին ծանոթությունը 20-րդ դարի ամենանշանավոր հայազգի արվեստագետներից մեկի հետ, որի ազդեցությունը բրազիլական լուսանկարչության զարգացման գործում անգնահատելի է։ Սան Պաուլուի լուսանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը լինելով՝ Գասպարյանը ոչ միայն փորձարկումներ է կատարել ձեւերի, լույսի, օպտիկական աղճատումների եւ վերացական ձեւափոխումների հետ, որոնք այդքան հատուկ էին 20-րդ դարի կեսի լուսանկարչությանը, այլեւ իր ստեղծագործություններում մշակել է ինքնուրույն դիտանկյուն՝ կանոնակարգելով իրականության հատվածական ընկալմանը նետված նորովի հայացքը։ Առարկաները դիտող աչքի եւ դրանց համատեքստի միջեւ արվեստագետի ստեղծած նրբին անջրպետը ստեղծում է տարածության վիզուալ զգացողություն, որը հրավիրում է երեւակայական փոխազդեցության ու անշտապ շփման։ Սա հեռավորությում է սուբյեկտիվ ընկալման եւ կանոնակարգված նոր իրականության միջեւ։
Գասպար Գասպարյանի լուսանկարները կարելի է տեսնել մշտական հավաքածուներում եւ նշանավոր միջազգային թանգարաններում, ինչպիսիք են Նյու Յորքի Ժամանակակից արվեստ թանգարանը, Լոնդոնի «Թեյթ մոդեռն» թանգարանը, Սան Պաուլուի Արվեստի թանգարանը եւ այլն։
2016. Արվեստանոցում, «Թեյթ մոդեռն» թանգարան, Լոնդոն; Ընդմիշտ մոդեռն, կազմակերպիչ՝ Itaú Cultural (Բրազիլիա);
2015. Ջորջիո Արմանի Acqua#6 նախագիծ, Փարիզ Photo, Փարիզ; Դիմանկարներ. Վերջին խորագիրը, «Բերգամին» պատկերասրահ, Սան Պաուլու, Բրազիլիա; Սեւ քառակուսու, աբստրակտ արվեստի եւ հասարակության արկածները 1915-2015, Վայթչափելի պատկերասրահ, Լոնդոն;
2014. Ժամանակակից ոսպնյակը. Ինտերակցիոն լուսանկարչությունը եւ «Թեյթի» հավաքածուն, «Թեյթ Սենտ-Իվ» պատկերասրահ, Անգլիա; Սուբյեկտիվ լուսանկարչություն – 2, Քիքեն պատկերասրահ, Բեռլին, Գերմանիա; Urbes Mutantes. Լատինաամերիկյան լուսանկարչությունը 1941–2012 թթ., Լուսանկարչության միջազգային կենտրոն, Նյու Յորք, ԱՄՆ
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Հարություն Մկրտչյան - «Մայր...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
Տոմսերի արժեքը՝ 4000-7000 դրամ։