Другое
Հայրենիքը սկսվում է սահմանից
Հուլիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Տաթև Սուքիասյանի «Հայրենիքը սկսվում է սահմանից» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում կլինեն երաժշտական համարներ և ասմունք, որոնց կհաջորդի նաև գրքի հետ կապված զրույց-քննարկումը:
Տաթև Սուքիասյանը ծնվել է 1991 թվականին Շիրակի մարզի Սարալանջ գյուղում:
Ստեղծագործական փորձերը սկսել է դպրոցական տարիներին՝ 9-10 տարեկանում:
Սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում:
Մուտքն ազատ է: