Выставка
Գտնված երազ
Հուլիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վարդուհի Խաչերյանի՝ «Գտնված երազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Միջոցառումը նվիրված է Վարդուհի Խաչերյանի՝ կյանքից վաղաժամ հեռացած դստեր հիշատակին։
Վարդուհին իր զգացմուքներն ու հույզերը հաղորդելով կտավներին՝ վերագտել և իմաստավորել է իր կյանքը:
Միջոցառումը նախաձեռնել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, սոցիալական աշխատող Սոնա Ղազարյանը:
Մուտքն ազատ է: