Արամայիս Միքայելյանի հեղինակային աշխատանքներ
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված քանդակագործ Արամայիս Միքայելյանի հեղինակային աշխատանքների ցուցադրությունը:
Հերոսի գործն այժմ շարունակում են նրա մայրն ու եղբայրը:
Միջոցառմանը կցուցադրվեն նաև Արամայիս Միքայելյանի մոր՝ Լիլիթ Ավագյանի սաների քանդակները:
Երեկոյի ընթացքում կլինի «Քեզ հետ, բայց առանց քեզ» հուշագրքի շնորհանդեսը. գրքում ներկայացված են Արամայիս Միքայելյանի մոր և հարազատների հիշողությունները։
Արամայիս Միքայելյանը ծնվել է 1996 թվականին Սյունիքի մարզի Գորայք գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության բաժին և զուգահեռ սովորել է Էջմիածնի հայորդյաց տան քանդակագործության բաժնում: 2014 թվականին մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության և հայրենիքի սահմանները պաշտպանելիս մինչև մահ մարտնչել է թշնամու դեմ:
Միջոցառումն իրականացվում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի նախաձեռնությամբ:
Մուտքն ազատ է:
Доставка бесплатно. Оплата наличными при доставке.
В случае возникновения вопросов звоните +37460276000
В случае возникновения вопросов звоните +37460276000
Cocomelon Mega Show
Государственный театр музыкальной комедии имени...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
The Best of Rafael Yeranosy...
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական...
The Best of Rafayel Yeranosyan / Gyumri Ռաֆայել Երանոսյան Մոնո-ներկայացում Տոմսերի արժեքը՝ 3000-5000դր.