Tommy Finger Jr. / First time play / բաղերում
FՎաղ թե ուշ գիտակցում ենք, որ բացարձակ արվեստն էլ պետք է լսել կամ տեսնել: Երբեմն գալիս է ժամանակ, երբ միակ տարբերակն առաջ գնալն է. նոր քայլ, որը բացելու է հնարավորությունների նոր հորիզոններ:
Պատիվ ունենք ձեզ ներկայացնել Tommy Finger Jr.-ին. Թոմը սկսել է ստեղծագործել դեռ 2011թ.: Իր առաջին էքսպերիմենտներն արել է deep house ոճում “Chevengur Melody” լեյբլի ներքո (Ռուսաստան), իսկ արդեն մի տարի անց նրան կարելի էր լսել “Lake Placid” լեյբլի ներքո (Գերմանիա): Արդեն 5 տարի է անցել, բայց նա դեռ հավատարիմ է իր նախասիրություններին և պատրաստ է առաջին անգամ իր կոնցեպտուալ արվեստի դռները բացել ու հանդես գալ որպես դիսկ ջոկեյ (DJ): «Պեչենու Բաղեր»-ն էլ Թոմի կողքին կլինի հաճույքով: Միաjն մեզ մոտ ու միայն հուլիսի 21-ին: Կունենանք արդյոք որևէ տեղ նրան կրկին լսելու հնարավորություն, հայտնի չէ, բայց հայտնի է, որ նման միջոցառում բաց թողնելու համար միայն լուրջ պատճառ է պետք:
Մեր կոնցեպտուալ ծրագրին գույներ կտա լայն ափը՝ 3 հյուր և 1 գաղտնի հյուր: Վառ տպավորություններն ու պահերն էլ պետք է դառնան հիշողություններ: Այսօր մարդկությունը ժամանակը կանգնեցնելու շատ ձևեր է գտել, իսկ նրանցից մեկն էլ լուսանկարչությունն է: Հենց դրա համար հրավիրել ենք Դամիան Հովհաննիսյանին ձեզ ու մեզ, բոլորիս, լուսանկարելու: Դամիանի այդ օրվա լուսանկարները հետագայում կվերածվեն անհատական ցուցահանդեսի, որի մասին մենք դեռ կգրենք:
Եվ այսպես՝ Հուլիսի 21-ին, առաջին անգամ՝ Ժամը՝ 20:59,
Tommy Finger Jr.
Support: Vagul - Incompétence - Aren Margaryan - Secret guest
Լուսանկարները՝ Դամիան Հովհաննիսյանի
Face control / Մուտք 1000 դրամ