Клубы
Պատրաստենք միասին #6 Soho Place-ում
Soho Place-ում օգոստոսի 4-ին «Պատրաստենք միասին» 6-րդ նախագծի շրջանակներում մեր շեֆ խոհարար Անդրանիկ Բարսեղյանը կպատրաստի անակնկալ ուտեստ բոլոր հյուրերի համար: Ինչպես և նախորդ անգամները, Դուք հնարավորություն կունենաք ոչ միայն հետևելու պատրաստման ընթացքին և բացահայտելու որոշ խոհարարական գաղտնիքներ, այլև դառնալու նահագծի անմիջական մասնակիցը: Դրա համար ուղղակի անձնական նամակով ուղարկեք մեզ Ձեր անունն ու ազգանունը, իսկ նախագծի օրը մենք պատահականության սկզբունքով կընտրենք մեր երկու օգնականներին: Մասնակցության հայտ կարող են ուղարկել միայն 18 տարեկանը լրացած անձիք: Բաց չթողնե՛ք հետաքրքիր և համեղ երեկո անցկացնելու հնարավորությունը քաղաքի սրտում գտնվող Soho Place սրճարանում:
Հասցե՝ Ալեք Մանուկյան 12/5: